Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բա արժե՞ էսպես աննամուս, մանկուրտի պես ապրել

Բա արժե՞ էսպես աննամուս, մանկուրտի պես ապրել
05.03.2024 | 13:57

Մեր պապենական` Թումանյանի տարածաշրջանի Շնող գյուղում, մի մարդ կար` անունը Աղաբեկ (մականուն ուներ` թոխլի Աղո)։

Նախանցած դարի վերջերին էր ծնվել, երկար էլ ապրեց։ Համագյուղացիներն ընդգծված տհաճությամբ ու արհամարհանքով էին խոսում իր մասին։

Անհատի պաշտամունքի տարիներին հայտնի զրպարտիչ, մատնագիր գրող (кляузник) էր եղել։

Նրա «ձեռամբ» Սիբիր էր աքսորվել ու գնդակահարվել նաև Թիֆլիսում կրթված մեր` Մելիքսեթյան ազգանունը կրող մտավորականների ամբողջ սերուցքը։

1980-ական թվականներին մեռավ (անհատի պաշտամունքի տարիներին բռնադատված հայրս բռնակալ Ստալինի ու նման ստոր սրիկաների մահվան առիթով ասում էր. «Սատկեց էն շունը»)։

Որդին կարգին մարդ էր, գյուղ էլ չէր գալիս, ամաչում էր հոր «կեղտոտ» անցյալի համար։

Դե՛, էթիկայից ելնելով, ընկերներով որոշեցինք թաղման գնալ։ Հատուկենտ մարդ կար մեռելատանը։

Մոտեցանք որդուն` ցավակցելու։

Դառը ժպտաց.

«Գործներդ թողել, ինձ հարգելով եկել եք, շնորհակալ եմ։

Բայց, դե, ալամ աշխարհն էլ գիտի, որ սա մարդ չէր... Հանգիստ գնացե՛ք ձեր գործին»։

Հրաժեշտին ասես ինքնիրեն ավելացրեց.

«Բա արժե՞ր էդպես աննամուս ապրել»։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Ասելիքս.

բա արժե՞ էսպես աննամուս, մանկուրտի պես ապրել։

Թե՞ հանգիստ եք, որ ալամ աշխարհն էլ գիտի, որ «ճորտ եք, ստրուկ, հայ եք դուք»։

Դիտվել է՝ 3218

Մեկնաբանություններ